Տեղի են ունեցել «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 4-րդ տուրերի հանդիպումները:
4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Ալեքսանդր Լենդերմանին, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Էրվին Լյամիի հետ:
4-րդ տուրը հաղթական է եղել Հրանտ Մելքումյանի համար. նա հաղթել է Թերեզա Ռոդշտեյնին: Խաղացված 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ալեքսեյ Շիրովը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր:
5 շախմատիստ, որոնց թվում է նաև Սերգեյ Մովսիսյանը, առաջատարից ետ են մնում կես միավորով: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը` 2,5: