«Ինտեր»-ի նախագահ Էրիկ Թոհիրը խոսել է միլանյան ակումբի ծրագրերի մասին:
«Մենք մեծ ներդրումներ ենք կատարել երիտասարդների հետ աշխատանքի համար: Դե Բուրին էլ պատահական չենք ընտրել: «Այաքս»-ում նա մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդների հետ աշխատանքի վրա:
Հիանալի կլինի, եթե հաջորդ տարի թիմի հիմնական կազմում ընդգրկվեն Միանգեի, Դիմարկոյի կարգի երիատասարդները:
«Ինտեր»-ը ճիշտ ուղու վրա է: Մենք կվերգտնենք մեր տեղն աշխարհի լավագույն ակումբների տասնյակում»,- Football Italia-ն մեջբերում է Էրիկ Թոհիրի խոսքերը:








































