«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Լիգայի Գավաթի խաղարկության «Դերբի Քաունթի»-ի դեմ հանդիպումից:
««Լիվերպուլ»-ը ցանկանում է նվաճել Լիգայի Գավաթը: Բայց մեզ բարդ հանդիպում է սպասվում լուրջ մրցակցի դեմ: Բոլորը գիտեն, որ մենք հավակնություններ ունենք: Մարզումից հետո կտեսնեմ, թե ով խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
Ես հետևել եմ «Դերբի Քաունթի»-ի դեմ խաղերին: Կարևոր չէ, թե որ լիգայում է հանդես գալիս մեր մրցակիցը: Մեր խնդիրը հաղթանակն է»,- Liverpool Echo-ն մեջբերում է Կլոպի խոսքերը:





































