«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ից մանչեսթերյան ակումբ իր տեղափոխության պատճառներից մեկը «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է:
«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանս պատճառներից մեկն է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է աշխատել նրա հետ: Ում էլ հարցնեք, բոլորն ուրախ են, եթե հնարավորություն են ունեցել համագործակցել Գվարդիոլայի հետ և անգամ եթե այն տևել է ընդամենը մի քանի ամիս:
«Մանչեսթեր Սիթի»-ն ֆուտբոլային վառ նախագիծ է: Մենք շարունակում ենք զարգանալ և ցանկանում ենք հաջողության հասնել Անգլիայի Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում»,- Mirror-ը մեջբերում է Գյունդողանի խոսքերը:






































