Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների՝ Դավիդ Սիլվայի, Վենսան Կոմպանիի և Իլկայ Գյունդողանի մասին:
«Չեմ կարծում, որ Սիլվայի մոտ լուրջ վնասվածք կհայտնաբերվի, սակայն նա ապահովության համար չի մասնակցի «Բորնմութ»-ի հետ հանդիպմանը:
Գյունդողանի մոտ ամեն ինչ կարգին է: Նրա խաղալու վերաբերյալ որոշում կկայացնենք հենց հանդիպման օրը:
Ինչ վերաբերում է Կոմպանիին, ապա նա իրեն լավ է զգում և շուտով շարք կվերադառնա», – ասել է Գվարդիոլան:





































