Մադրիդի «Ռեալ»-ի և ՈՒելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վիլյառեալ»-ի հետ տնային հանդիպմանը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Սպորտինգ»-ի հետ խաղում Բեյլի ստացած վնասվածքն, ինչպես պարզվել է այսօր կայացած բուժզննման ընթացքում, այդքան էլ լուրջ չէ, սակայն «Ռեալ»-ի մարզչական շտաբը որոշում է կայացրել խաղադաշտ դուրս չբերել Բեյլին Լա Լիգայի 4-րդ տուրի «Էսպանյոլ»-ի հետ խաղում:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել «Սպորտինգ»-ի հետ հանդիպումը, սակայն դա չխանգարեց «արքայական ակումբ»-ին կամային հաղթանակ տոնել պորտուգալական ակումբի նկատմամբ:





































