Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մտադիր չէ հեշտությամբ զիջել Լուիս Սուարեսին:
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Արսենալ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:
Dailystar-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ Սուարեսն այլ ակումբ կտեղափոխվի միայն 55 մլն ֆունտի դիմաց: