Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արդեն սկսել է մարզումները նոր թիմի հետ:
Իտալացի մասնագետը ֆուտբոլիստներին ներկայացրել է իր մարզումային ծրագիրը, որը զգալիորեն տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրից:
Մարզմանը ներկա էր նաև Զինեդին Զիդանը, ով Մոուրինյոյի հեռանալուց հետո կրկին միացել է թիմին: Թիմի կազմում էին նաև նորեկներ Իսկոն, Ասյեր Իլյարիմենդին ու Դանի Կարվախալը: