Բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն վերադարձել է «Բարսելոնա» որպես ակումբի ներկայացուցիչը Նյու Յորքում:
36-ամյա բրազիլացին կստանձնի ամերիկյան քաղաքում երեքշաբթի օրը բացվող կատալոնական ակումբի գրասենյակի դեսպանի պարտականությունները:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ի գրասենյակի բացման արարողությանը ներկա կլինեն ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և փոխնախագահներ Խորդի Կարդոները, Խորդի Մեստրեն ու Մանուել Արոյոն:









































