Օլիմպիական խաղերի տղամարդկանց 64 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտություն է կրում Չինաստանը ներկայացնող Հու Քիանհունից և դուրս մնում պայքարից:
Բաչկովն առաջին ռաունդում կարողացավ առավելություն ստանալ Քիանհունի նկատմամբ, սակայն հաջորդ 2 ռաուդներում Բաչկովը պարտություն կրեց:
Այսպիսով, Հայաստանի Օլիմպիական հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ լքում է պայքարը: