Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն անցկացրեց երկրորդ մենամարտը: Վլադիմիրի մրցակիցը 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր:
Առաջին ռաունդում Վլադիմիր Մարգարյանը հոնքի պատռվածք ստացավ: Նա պահանջվեց բժիշկների օգնություն: Պատռվածքի վրա կար դնելուց հետո հայ մարզիկը շարունակեց մենամարտը, սակայն նրա մոտ արնահոսություն սկսվեց:
Կանոնադրության համաձայն մրցավարները թույլ չտվեցին նրան շարունակել պայքարը՝ հաղթանակը շնորհելով Իգլեսիասին: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ: