«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բացվել է «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի արձանը:
Հուշակոթողի բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը, Հովհաննես Զանազանյանի թիմակիցներից Էդուարդ Մարկարովը, ընտանիքի անդամները և այլ հյուրեր:
Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի արձանի հեղինակը քանդակագործ Մհեր Մնացականյանն է: Արձանի բացման առթիվ շնորհակալական խոսքով հանդես են եկել Հովհաննես Զանազանյանի ընտանիքի անդամները:
Լուսանկարը՝ Armenpress-ի






































