«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը գովեստի խոսքեր է հղել Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին:
«Ճանաչում եմ Պոլին: Ֆուտբոլը նրա համար միշտ առաջին տեղում է: Պոգբան չի վազում փողի հետևից, նա ուղղակի ուզում է լինել լավագույնը: Երբ տեղափոխվում էի «Յունայթեդ», ցանկանում էի խաղալ Քինի ու Գիգզի հետ: Պոգբան նույնպիսի մտածելակերպ ունի: Նա ցանկանում է կատարելագործվել ու լինել լավագույնը:
Երբ նա հեռանում էր, հարցրի՝ ինչու է որոշել նման քայլի դիմել: Պոլը պատասխանեց, որ ցանկանում է լավագույնը լինել լավագույնն աշխարհում: Նա ճիշտ ուղու վրա է:
Այո, տրանսֆերայի արժեքը մեծ ճնշում է: Երբ 2002-ին տեղափոխվեցի «Յունայթեդ», տրանսֆերիս արժեքը կազմում էր 30 մլն ֆունտ: Ավելի շատ չէի մտածում այն մասին՝ ինչ կարծիք ունեն իմ մասին երկրպագուները»,- ասել է Ֆերդինանդը:








































