Դորտմունդի «Բորուսիա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրան խոսել է «Բարսելոնա»-ից հեռանալու մասին:
«Դժվար է հեռանալ այնպիսի ակումբից, ինչպիսին «Բարսելոնա»-ն է, սակայն ես ունեի խաղային փորձի պակաս:
Վստահ եմ՝ ինձ երջանիկ և հանգիստ կզգամ «Բորուսիա»-ում, քանի որ այս թիմի խաղաոճը նման է «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի խաղաոճին», – ասել է Բարտրան:
Հիշեցնենք, որ Բարտրայի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ նախատեսված է մինչ 2020 թվականի ամառը:









































