Էլինա Դանիելյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 8-րդ տուրում առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Հոան Թհան Թրանի նկատմամբ և վաստակած 6 միավորով ևս 7 շախմատիստուհիների հետ ըհնդամենը կես միավորով է զիջում առաջատարներ Վիկտորիա Կմիլիտեին և Բելա Խոտենաշվիլիին:
Իր պարտիան հաղթանակով ավարտեց նաև Հայաստանի երկրորդ շախմատիստուհին. Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց վրացուհի Միրանդա Միկաձեին և վաստակած 5 միավորով հավասարվեց Լիլիթ Գալոյանին: Վերջինն այս տուրում զիջեց շոտլանդուհի Քեյթվան Գրանթին: