«Ռիո-2016»-ի տղամարդկանց բասկետբոլի մրցաշարի ֆավորիտ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը ստուգողական հանդիպում է անցկացրել Չինաստանի ընտրանու հետ:
Միացյալ Նահանգների թիմը ունեցել է հսկայական առավելություն և կարողացել է հաղթել 50 միավորի տարբերությամբ: Գրանցվել է 107:57 հաշիվ:
Ամառային օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի և Չինաստանի հավաքականներն ընդգրկված են նույն խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Սերբիայի, Վենեսուելայի և Ավստրալիայի հավաքականները: