Երաժշտական հանրահայտ խմբեր Depeche Mode-ն ու Muse-ը կմասնակցեն Աբու Դաբիում կայանալիք «Ֆորմուլա-1»-ի Գրան Պրիի ժամանակ անցկացվող համերգներին:
Ակնկալվում է, որ բրիտանական Muse խումբը հանդես կգա նոյեմբերի 2-ին` մրցաշարի որակավորման փուլից հետո, իսկ Depeche Mode-ը ելույթ կունենա ավտոարշավի ավարտից հետո:
Հարկ է նաև նշել, որ «Յաս-Մարինա» մայրուղին ընթացիկ մրցաշրջանում կնշի իր 5-ամյա հոբելյանը: