Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին` Էնցո Զիդանը նախամրցաշրջանային հավաք կանցկացնի ակումբի հիմնական թիմի հետ:
Էնցոն «արքայական ակումբ»-ի հետ ԱՄՆ կմեկնի, որտեղ թիմը մասնակցելու է International Champions Cup ընկերական մրցաշարին:
Ենթադրվում է, որ Էնցոն խաղադաշտ դուրս կգա ՊՍԺ-ի, «Չելսի»-ի և «Բավարիա»-ի դեմ խաղերին: Այդ մասին հայտնում է Marca-ն:







































