Գերմանական մամուլի տեղեկացմամբ՝ իտալական «Ֆիորենտինա»-ն համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիա»-ի հետ թիմի հարձակվող Մարիո Գոմեսի տեղափոխության հարցում: Տրանսֆերային գործարքի արժեքն առանց հավելավճարների կկազմի 18 մլն եվրո:
Նշենք, որ Գոմեսը ևս նախապատվությունը տալիս էր իտալական ակումբին:
Հաղրոդվում է, որ հարձակվողի տեղափոխության կայացման համար «մանուշակներ»-ը մոտ ժամանակներս կբաժանվեն թիմի ֆուտբոլիստ Ստեֆան Յովետիչից:








































