Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին կարծում է, որ թիմն առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ կարող հաղթել «Եվրո-2016»-ում: Կիսաեզրափակչում պորտուգալացիների հակառակորդն Ուելսի հավաքականն է:
«Ռոնալդուն ի զորու է հաղթել «Եվրո-2016»-ում: Նա հիմա շատ ավելի լավ է խաղում, քան 2004 թվականին»,- հայտարարել է բրազիլացի մասնագետը:
Սկոլարիի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը մասնակցել է «Եվրո-2004»-ին՝ եզրափակչում պարտվելով Հունաստանի ազգային ընտրանուն:






































