Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է «Ուիմբլդոն»-ի չորրորդ շրջանում գերմանացի Թոմի Խաասի նկատմամբ 6:1, 6:4, 7:6 (7:4) հաշվով տարած հաղթանակը: Մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետն ուժերը կչափի չեխ Տոմաշ Բերդիխի հետ:
«Միշտ էլ բարդ է դիմակայել Թոմիին: Գիտեի, որ այդքան էլ լավ չեմ խաղում նրա դեմ խոտածածկի վրա: Այդ ծածկը նրա տարերքն է: Խաասը բարդ մրցակից է ինձ համար, բայց ես հիանալի հանդիպում եմ անցկացրել:
Կարծում եմ՝ այժմ ես լավ խաղ եմ ցուցադրում: Վստահ եմ իմ ուժերին և ցանկանում եմ հետագայում ևս նման խաղ ցուցադրել: Հուսով եմ՝ կկարողանամ հաջողության հասնել «Ուիմբլդոն»-ում»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է մրցաշարի պոշտոնական կայքը:









































