«Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի Իտալիայի ընտրանու դեմ խաղից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ թիմը մտածում է միայն առաջիկա դիմակայության մասին:
«Չեմ մտածում, թե որքան եմ աշխատելու Իսպանիայի հավաքականում: Իսպանիան մտածում է միայն Իտալիայի հավաքականի դեմ խաղի մասին: Ես նույնպես: Սեպտեմբերին մտածելու ենք աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի խաղերի մասին: Ինձ հետ կամ առանց ինձ:
Ընդհանրապես, ֆուտբոլում ապագան յուրաքանչյուր հաջորդ խաղն է: Այսօր ես երջանիկ եմ: Իսպանիայի հավաքականը հիանալի խաղ է ցուցադրում և շարունակում է պայքարել տիտղոսի համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:






































