Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչի Իտալիայի ընտրանու դեմ խաղից:
«Իտալիայի հավաքականը շատ հզոր է: Ա Սերիայի խաղերում շատ դժվար է գոլեր խփել, դժվար է նաև գրավել Իտալիայի հավաքականի դարպասը: «Յուվենտուս»-ում անցկացրած երկու մրցաշրջանն ուժեղացրել են ինձ որպես հարձակվողի:
Բուֆոնը գերազանց դարպասապահ է: Նա համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է, ինչպես նաև Կասիլյասը: Իսկ Բոնուչին, Բարցալին և Կիելինին աշխարհի լավագույն պաշտպաններն են: Երբ նրանք Բուֆոնի հետ միասին խաղադաշտում են, գրեթե անհնարին է գոլեր խփել: Իտալիայի հավաքականի պաշտպանությունն ամենահզորն է աշխարհում»,- Football Italia-ն մեջբերում է Մորատայի խոսքերը:









































