Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ հանդիպման մասին, ով գլխավորելու է լոնդոնյան ակումբը Եվրոպայի ընթացիկ առաջնության ավարտից հետո:
Մրցաշարի 1/8 եզրափակիչում հունիսի 27-ին կկայանա Իսպանիայի և Իտալիայի հավաքականների դիմակայությունը:
«Մի քիչ շփվեցինք Կոնտեի հետ: Նա ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Հիանալի մարզիչ է, ոգով` հաղթող: Կոնտեն բացատրեց, թե ինչ ակնկալիքներ ունի ինձնից: Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատանքի մեկնարկին:
Հուսով եմ` նա կսկսի աշխատել «Չելսի»-ում որքան հնարավոր է շուտ: Կարծում եմ` երեքշաբթի օրվանից Կոնտեն կկենտրոնանա «Չելսի»-ի վրա»,- Gazzetta dello Sport-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:









































