Լոնդոնի «Չելսի»-ին անհրաժեշտ է ձեռք բերել հարձակվողի իրավունքներ: Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր նպատակն է Էդիսոն Կավանին, սակայն ներկայումս բարդ է ասել, կտեղափոխվի՞ արդյոք ֆուտբոլիստը «Սթեմֆորդ Բրիջ»:
«Նապոլի»-ն 63 մլն է պահանջում թիմի առաջատարի տրանսֆերի դիմաց և արդեն մի քանի անգամ մերժել է «Չելսի»-ի առաջարկները: Եթե ակումբներն առաջիկա օրերին Կավանիի տրանսֆերային գործարքի շուրջ համաձայնության չհասնեն, լոնդոնցիները կսկսեն բանակցել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ` Ռոբերտ Լևանդովսկիի իրավունքների ձեռքբերման շուրջ:
«Արիստոկրատներ»-ը պատրաստ են 25 մլն ֆունտ առաջարկել դորտմունդցիներին, իսկ Լևանդովսկիին` շաբաթական 170 հազար ֆունտ աշխատավարձ:





































