Big Shoe ծրագիրը հերթական անգամ ապացուցել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստների թվում շատ են հոգատար մարդիկ:
Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների կիսապաշտպանները` Մեսութ Օզիլն ու Պոլ Պոգբան բարեգործական ծրագիր են իրականացրել: Նրանք ֆինանսավորել են լուրջ հիվանդություններով տառապող աֆրիկացի 22 երեխայի վիարահատության ծախսերը:
Հաճելի է տեսնել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թվին պատկանող խաղացողները բարի մարդիկ են, ովքեր անտարբեր չեն մնում մյուսների հոգսերին:









































