Մադրիդի «Ռեալ»-ի և «Մալագա»-ի պաշտոնական կայքերը տեղեկատվություն են տարածել, որ Իսկոն պաշտոնապես տեղափոխվել է «Արքայական ակումբ»: Իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Մալագա»-ն ստացել է 27 մլն եվրո:
21-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում «Մալագա»-ի կազմում անցկացրել է 47 խաղ և խփել 12 գոլ:
Իսկոն «Վալենսիա»-ի սան է, իսկ «Մալագա» է տեղափոխվել 2011թ.՝ 6 մլն եվրոյի դիմաց:






































