Կառլո Անչելոտին երկրորդ իտալացի մարզիչն է Մադրիդի «Ռեալ»-ի պատմության մեջ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մյուս իտալացի մասնագետը, ով գլխավորել է «արքայական ակումբ»-ը, Ֆաբիո Կապելոն է:
«Ռեալ»-ն իր պատմության մեջ ընդհանուր առմամբ 46 գլխավոր մարզիչ է ունեցել` 22 իսապանացի, 3-ական` անգլիացի, արգենտինացի, սերբ: «Արքայական ակումբ»-ը 2-ական մարզիչ է ունեցել Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Պորտուգալիայից և Ուրուգվայից, 1-ական` Բրազիլիայից, Հունգարիայից, Պարագվայից, Ուելսից, Չիլիից:
Անչելոտիի` «Ռեալ»-ի հետ պայմանագրի ժամկետը ուժի մեջ կլինի երեք մրցաշրջան:





































