Բելառուսի ֆուտբոլի միությունը Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման հայտ կներկայացնի:
Ակնկալվում է, որ ծրագրի ֆինանսավորմամբ կզբաղվեն գործարարները, այդ թվում նաև Մինսկի «Դինամո»-ի նախագահ Յուրի Չիժը:
Հավելենք, որ 2020-ին նշվելու է Եվրոպայի առաջնության 60-ամյակը: Մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես կգան 24 թիմեր: Այն կանցկացվի 13 երկրներում:
Ավելի վաղ «Եվրո-2020»-ի անցկացման հայտ էր ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացին: Հիշեցնենք` հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի ապրիլի 25-ը: Հայտ են ներկայացրել նաև ադրբեջանցիները:







































