Լորան Բլանն այսօր կարող է պաշտոնապես դառնալ Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ:
Երեկ մասնագետը մեկնել է Փարիզ, որտեղ բանակցություններ է անցկացրել ՊՍԺ-ի ղեկավարության հետ: Ըստ լուրերի՝ հանդիպումն ադյունավետ է եղել, և այսօր կողմերը կարող են պայմանագիր կնքել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլանը համձայանեցրել էր անձնական պայմանագրի պայմանները՝ համաձայնելով ակումբի ղեկավարության բոլոր առաջարկներին: Սպասում է, որ համաձայնագիրը կկնքվի մեկ տարի ժամկետով:
Լորան Բլանի նշանակումը հնարավորություն կտա թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:







































