Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր թիմի մարզավիճակի մասին՝ կարևորելով հատկապես պաշտպանների աշխատանքը:
«Իտալիայի հավաքականը խաղալու է հարձակվողական ֆուտբոլ: Մենք անհամբերությամբ ենք սպասում «Եվրո 2016»-ի մեկնարկին:
Անչափ կարևորում եմ թիմում «Յուվենտուս»-ի պաշտպանների դերը: Նրանք երկար տարիներ խաղացել են իրար հետ և այժմ շատ լավ են հասկանում միմյանց, ինչը շատ մեծ նշանակություն ունի մեր կայունության հարցում», – ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն մինչ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելը գլխավորել է «Յուվենտուս»-ը:










































