Adidas ընկերությունը և Լոնդոնի «Չելսի»-ն նոր երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի համաձայն «արիստոկրատներ»-ը 300 մլն ֆունտ կստանան` 10 տարիների ընթացքում:
Նշենք, որ համաձայնությունը խոշորագույնն է ոչ միայն Անգլիայի Պրեմիեր Լիգայի, այլ նաև համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Այս համաձայնագրի պայմաններին զիջում է անգամ Անգլիայի առաջնության գործող չեմպիոնի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պայմանագիրը Nike-ի հետ:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` ընկերությունն նման շահավետ պայամանագիր է ստորագրել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի` լոնդոնյան ակումբ վերադառնալու պատճառով:






































