Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վերջնական որոշում է կայացրել մարզչական կարիերան իր ներկայիս ակումբում շարունակելու հարցում:
Մեկնարկելիք մրցաշրջանից առաջ Սիմեոնեն բավականին լուրջ է տրամադրված «Ատլետիկո»-ի կազմը համալրելու հարցում: Այդ նպատակով արգենտինացի մարզիչը հերթական պահանջն է ներկայացրել մադրիդյան ակումբի ղեկավարությանը՝ պահանջելով ձեռք բերել բարձրակարգ հարձակվողի:
Նշվում է, որ «Ատլետիկո»-ն ծրագրում է հարձակվողի տրանսֆերն իրականացնել «Եվրո 2016»-ի ավարտից հետո:







































