Թենիսի տղամարդկանց Ֆրանսիայի Բաց առաջնության եզրափակչի մասնակից Էնդի Մարրեյը շնորհավորել է իր մրցակից Նովակ Ջոկովիչին:
«Նախ, պետք է շնորհավորեմ Նովակին: Վերջին 12 ամիսների ընթացքում նրա կատարած աշխատանքը պարզապես հիացմունքի է արժանի:
Պարտությունն, իհարկե, ցավալի է, սակայն ես հպարտ եմ, որ կարողացա հասնել մինչև եզրափակիչ», – ասել է Մարրեյը:
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակ տարավ Էնդի Մարրեյի նկատմամբ: