Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ափսոսանք է հայտնել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահվան համար:
«Լեգենդն անմահ է մնում: Հավերժ մեր ստրերում»,-Facebook-ի իր էջում գրել է Աբրահամը և լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին մահացել է Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ: Ալին 74 տարեկան էր: