Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջիկա մրցաշրջանում շանս կտա պաշտպան Դիեգո Լիորենտեին: Ինչպես հայտնի է, նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Ռայո Վալյեկանո»-ում:
Marca-ի տեղեկությունների համաձայն` Լիորենտեն Լա Լիգայում հանդես գալու փորձ է ձեռք բերել և այժմ «արքայական ակումբ»-ը կփորձի ինտեգրել նրան թիմի հիմնական կազմում:
Զիդանը գիտի Լիորենտեի խաղային որակների մասին «Ռեալ»-ի երիտասարդական թիմում` «Կաստիլիա»-ում աշխատած տարիներից:









































