Պորտուգալական «Պորտու»-ն պաշտոնապես հայտարարեց Նունու Էշպիրիտու Սանտուին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Նունու Սանտուի և «Պորտու»-ի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է առաջիկա 2 մրցաշրջանների համար:
Հիշեցնենք, որ Նունու Սանտուն նախկինում գլխավորում էր իսպանական «Վալենսիա»-ն:






































