Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոստովանել է, որ տուգանային հարվածներ իրացնելիս օրնակ է վերցնում բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոյից:
«Տուգանային հարվածներ իրացնելիս օրինակ եմ վերցնում Ժունինյո Պերնամբուկանոյից: Դա շատ արդյունավետ է»,- 34-ամյա կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Football-italia-ն:
Հավելենք, որ այսօր Պիրլոն կարող է անցկացնել իր 100-րդ խաղն Իտալիաի հավաքականի կազմում: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում Իտալիայի ընտրանին ուժերն է չափելու Մեքսիկայի հավաքականի դեմ:









































