Այսօր տեղի կունենան թենիսի Մադրիդի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռաֆայել Նադալն ուժերը չափելու է շոտլանդացի Էնդի Մարեյի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգն է Նովակ Ջոկովիչ – Կեյ Նիշիկորի:
Ջոկովիչը քառորդ եզրափակիչում 6:3, 6:4 հաշվով հաղթել է Միլոշ Ռաոնիչին, իսկ Նիշիկորին 7:6, 6:7, 3:6 հաշվով առավելության է հասել Կիրյոսի հետ պայքարում:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու նաև նույն մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչը: Հաղթողի կոչման համար կպայքարեն Դոմինիկա Ցիբուլկովան ու Սիմոնա Հալեպը: