Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է կրկին զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը: Լապորատան հայտարարել է, որ օրեցօր ավելի է համոզվում, որ պետք է վերադառնա:
«Օրեցօր համոզվում եմ, որ պետք է վերադառնամ և զբաղեցնեմ «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնը: Ես պատրաստ եմ դրան: Կարծում եմ՝ դա ճիշտ քայլ կլինի»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Լապորտան դժգոհ է «Բարսա»-ի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելի վարած քաղաքականությունից:









































