Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված օփենում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ), Յաան Էլվեստի, Ալեխանդրո Ռամիրեսի, Էնրիկո Սեւիլանոյի (ԱՄՆ) և Մանուել Լեոն Հոյոսի (Մեքսիկա) հետ:
Լրացուցիչ ցուցանիշներով Վարուժանն արժանացավ երրորդ մրցանակին: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սոն:
Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































