Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն թիմի հարձակվող Կարլոս Տևեսին կառաջարկի ևս 2 տարով երկարաձգել ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Տևեսի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականի ամառ: Վերջերս 29-ամյա արգենտինացու ծառայուոյուններով հետաքրքրվում էին մի շարք եվրոպական ակումբներ, մասնավորապես «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Յուվենթուս»-ը և «Մոնակո»-ն:
Սակայն ըստ տեղեկատվության՝ «Սիթի»-ի նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է թիմում պահել տաղանդավոր ֆուտբոլիստին, քանի որ վերջինս լավ է համագործակցում իր հայրենակից Սերխիո Ագուերոյի հետ, ով նոր պայմանագիր է կնքել «քաղաքայիններ»-ի հետ:









































