Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ռուսաստանի ընտրանու դեմ խաղի մասին:
Հիշեցնենք` Ֆաբիո Կապելոյի սաները զիջել են 0:1 հաշվով:
«Մենք լավ սկսեցինք խաղը: Վտանգավոր պահեր էինք ստեղծում մրցակցի դարպասի մոտ և կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Սակայն մեր առջև դրված խնդիրը կատարեցինք: Անկեղծ լինեմ և ասեմ, որ երբեք մտքովս անգամ չի անցել, որ Մունդիալում հանդես գալու հնարավորություն չենք ստանա:
Լավատես եմ և կարծում եմ, որ պետք է հանգիստ լինենք: Մեր թիմը կարող է լուծել իր առջև դրված խնդիրն ու մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնությանը»,- ասել է Ռոնալդուն:





































