«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Մալթա (0:1) խաղից Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Երկրորդ անգամ հրաժարական տալն արդեն անլուրջ է: Եթե ես եմ մեղավոր, թող հեռացնեն, բայց երկրորդ անգամ հրաժարական չեմ տա:
Ֆուտբոլում մանրուքներ չկան: Այն ժամանակ, երբ հաղթանակներ կային, բոլորն ուրախանում էին: Կարգադրել էի ավելի շատ հարվածներ կատարել, քանի որ Մալթայի հավաքականը փակ խաղ էր ցուցադրում:
Այս խաղում պետք է ամեն պարագայում հաղթեինք: Պարտավոր էինք հաղթել: 4 պարտություններից հետո դժվար է անգամ խոսելը»:










































