«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր կայանալիք «Բորուսիա»-ի հետ խաղը։
«Իհարկե կտոնեմ «Լիվերպուլ»-ի՝ «Բորուսիա»-ի դարպասը խփած գոլը։ Նույնն արեցի նաև այն ժամանակ, երբ «Մայնց»-ից «Բորուսիա» էի տեղափոխվել, չնայած նրան, որ «Մայնց»-ում 18 տարի էի անցկացրել։ «Բորուսիա»-ում ինձ լավ են ճանաչում, տոնում եմ թիմիս գոլերը։
Բոլորս սկսել ենք ֆուտբոլ խաղալ՝ մրցելով մեր լավագույն ընկերների հետ։ Չեմ հիշում դրվագ, երբ չէինք տոնում գոլը, քանի որ խաղում էինք ընկերների հետ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։





































