Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հավատում է, որ թիմը կարող է հաջողության հասնել այսօր կայանալիք «Բարսելոնա»-ի հետ սկզբունքային մրցավեճում:
«Այս խաղերը միշտ յուրահատուկ են: «Ռեալ»-ը հանդիպելու է մրցակցի, որը վերջին տարիներին լավագույնն է գրեթե բոլոր մրցաշարերում:
Բայց ի վերջո մենք ենք աշխարհի լավագույն թիմը և մտադիր ենք հաղթել այսօր»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:





































