Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Կիսաեզրափակչում Գուրգեն Հովհաննիսյանը 3:0 հաշվով հաղթեց վրացի մարզիկին:
Հավելենք, որ Հովհաննիսյանը մարտի 15-ին կմրցի Ռուսաստանի չեմպիոնի հետ: