Խառը մարտարվեստի և քիք-բռնցքամարտի պրոֆեսիոնալ մարտիկ Գեղարդ Մովսեսյանը(Գեղարդ Մուսասի) Լոնդոնում կայացած «UFC Fight Night 84» մրցաշարի շրջանակում առավելության է հասել Թելես Լեյթեսի նկատմամբ:
Մովսեսյանը, ով հանդես է գալիս Հոլանդիայի դրոշի ներքո, 3 ռաունդանոց մենամարտում հաղթել է մրցակցին մրցավարների միաձայն որոշմամբ:
Երեկոյի գխավոր մենամարտում Մայքլ Բիսպինգը հաղթել է Սիլվա Անդերսոնին մրցավարների միաձայն որոշմամբ:
«UFC Fight Night 84». Արդյունքներ
Մայքլ Բիսպինգը հաղթել է Սիլվա Անդերսոնին մրցավարների միաձայն որոշմամբ
Գեղարդ Մովսեսյանը հաղթել է Թելես Լեյթեսին մրցավարների միաձայն որոշմամբ
Թոմ Բրիսը հաղթել է Քեյթ Նակամուրային մրցավարների միաձայն որոշմամբ
Բրեդ Պիկետը հաղթել է Ֆրանսիսկո Ռիվերին մրցավարների միաձայն որոշմամբ
Ռուստամ Խաբալովը հաղթել է Նորման Պարկին մրցավարների միաձայն որոշմամբ