Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է բանակցություններ վարել բրազիլական «Սանթոս»-ի հետ՝ Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման կապակցությամբ:
Footboom-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողի հայրը դեմ է այդ տեղափոխությանը: «Բարսելոնա»-ի ներկայացուցիչ Ռաուլ Սանիելին Բրազիլիայում է, որտեղ կայացել է բանակցություն՝ բոլոր կողմերի մասնակցությամբ:
«Սանթոս»-ը, որին պատկանում է խաղացողի տրանսֆերային իրավունքների 55%-ը, ընդունել է «Բարսելոնա»-ի առաջարկը: Նույնը վերաբերում է նաև DIS (40%) և Teisa (5%) ընկերություններին:
Սակայն Նեյմարի հայրը կարծում է, որ եթե իր որդին ակումբում մնա մինչև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մեկնարկը, ապա տրանսֆերային գործարքից ավելի մեծ եկամուտ կարելի է ստանալ:






































