«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ մրցաշրջանն ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել: «Կապտանռնագույններ»-ը, հիշեցնենք, նվաճեցին երկրի չեմպիոնի տիտղոսը, սակայն Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գավաթների խաղարկությունների հանդիպումներն անհաջող անցկացրեցին:
«Ազգային առաջնությունում հաղթանակ տանելն անչափ կարևոր է: Ես ուրախանում եմ մեր հաջողությունների համար: Չէ՞ որ առավելության հասանք «Ռեալ»-ի կարգի մրցակցի նկատմամբ:
Իհարկե, մեզ համար բարդ էր: Մրցաշրջանի մեկնարկից առաջ մեր թիմը գլխավորեց այլ մասնագետ: Երբ Տիտո Վիլանովան ստանձնեց մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, մենք հիանալի մարզավիճակում էինք: Սակայն թիմի վրա բացասական ազդեցություն թողեց Վիլանովայի` բուժման նպատակով ԱՄՆ մեկնելը:
Չեմ ասում, թե Խորդի Ռոուրան կամ այլ մարզիչներ թերացան իրենց գործում: Մենք պարզապես գլխավոր մարզչի կարիք ունեինք»,- հայտարարել է արգենտինացի ֆուտբոլիստը:










































